ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին, ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը։ Նշված ժամանակահատվածում, ըստ անհրաժեշտության, կարգելվի երթևեկությունը նաև Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։