ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
23.10.2020 13:26
Հայտարարություն
Հարգելի´ քաղաքացիներ,
Հայաստանի հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակով (covid-19) պայմանավորված` ՀՀ ոստիկանության անձնագրային եվ վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատելու։
Խնդրում ենք անձնագրային գործողությունները (բացառությամբ՝ հաշվառումների) կատարել այլ անձնագրային ծառայություններում։
Հաշվառման գործողությունները հնարավոր կլինի կատարել աշխատանքները վերսկսելուց հետո։
Այն քաղաքացիները, ովքեր արդեն դիմում են ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ) ձեռք բերելու վերաբերյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-17.00-ն կարող են ներկայանալ Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայություններ՝ փաստաթուղթը ստանալու համար։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈւԹՅՈՒՆ