ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ շրջանավարտներ: Շնորհավորում ենք «Վերջին զանգի» կապակցությամբ, մաղթում հաջողություն և նպատակների իրականացում։ «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ հանրապետության մայրաքաղաքում և մարզերում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ Բոլոր դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական արարողություններ, կլինեն ոստիկանության ներկայացուցիչներ, մարզերում, որտեղ գործում է պարեկային ծառայությունը, դպրոցներում ու հարակից տարածքներում հասարակական կարգը կապահովեն պարեկային վերակարգերը: Ուժեղացված ծառայություն կիրականացվի նաև երեկոյան՝ տոնական խնջույքների ժամանակ: Պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության խնդիրն է՝ բացառել շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերն ու ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումներ Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ մեր նպատակը պատժելը չէ, այլ հասարակական կարգի և օրվա տոնականության պահպանումը: Հարգելի՜ ծնողներ և ուսուցիչներ, կոչ ենք անում համագործակցության՝ մեր միջոցառումների արդյունավետության, ապահովման համար: Բարի երթ մեր շրջանավարտներին: