ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հայտարարություն

Հայտարարություն

Քաղաքացիական շարժումների առանձին ներկայացուցիչների կողմից հնչեցվում են հայտարարություններ, որ մայրաքաղաքում փակվելու են փողոցներ, շրջափակվելու են շենքեր, շինություններ: Նմանատիպ գործողություններն անխուսափելիորեն խոչընդոտ կհանդիսանան քաղաքացիների իրավունքների և կազմակերպությունների բնականոն գործունեությանը: Պարզաբանում ենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ուժով հավաքի անցկացումը չպետք է հանգեցնի այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման: Նույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված է հավաքի մասնակցի պարտականությունը՝ չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը: Հիշեցնում ենք նաև, որ վերը նշված օրենքի 31-րդ հոդվածով սահմանված են հավաքի ղեկավարի իրավունքները և պարտականությունները, որոնք, ի թիվս այլոց, ներառում են հավաքի ղեկավարի պարտականությունները՝ հավաքի ընթացքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես՝ հավաքի մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով, ինչպես նաև հավաքի մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հավաքի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին։ Կոչ ենք անում հավաքի մասնակիցներին անշեղ կատարել օրենքով նախատեսված պահանջները և թույլ չտալ հակաիրավական գործողություններ՝ խուսափելու համար դրանից բխող իրավական հետևանքներից: Միաժամանակ կոչ ենք անում հավաքի փաստացի կազմակերպիչներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և օրինավոր վարք, հավաքի վայրերում պարտադիր փոխգործակցել ոստիկանության ներկայացուցիչների հետ: Խաղաղ, առանց զենքի, բնականոն հավաքը կստանա ոստիկանության անվերապահ աջակցությունը, կերաշխավորվեն հավաքի բոլոր մասնակիցների՝ հավաքի ազատության իրավունքն ու անվտանգությունը: