1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում

28.11.2012 14:48 Պարզաբանում
«Հայկական ժամանակ» օրաթերթի նոյեմբերի 27-ի համարում տպագրված «Տոտալ կեղծիքներ թիվ 1-ում և 35-ում» վերնագրով հոդվածում Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, թե վարչական մարմինների թույլ տված աղաղակող կեղծիքների արդյունքում մայիսի 6-ի ընտրություններից հետո թիվ 1 ընտրատարածքի ընտրողների թիվը 63814-ից հասել է 65.000-ի, և կան հասցեներ, որոնցում գրանցված է 70 ընտրող:
Տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու համար պարզաբանում ենք.
2012 թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թիվ 1 ընտրատարածքի ընտրողների նախնական ցուցակում ընդգրկված է եղել 64193 քաղաքացի: 
Նույն ընտրատարածքի ընտրողների թիվը նոյեմբերի 25-ի դրությամբ կազմում է 64720: 2012 թ. մայիսի 6-ից մինչև նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում  բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանվել են 424 մահացած անձանց տվյալներ, 18 տարին լրանալու կապակցությամբ 493 քաղաքացի ընդգրկվել է ընտրողների ցուցակում, ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել և հաշվառվել 336 քաղաքացի: 
Իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, թե իբր կան հասցեներ, որոնցում գրանցված է 70 ընտրող: Այսպես, Մոլդովական փողոցի հարակից 32/4 հասցեից ընտրողների ցուցակում ընդգրկված է 68, իսկ Մոլդովական փողոցի 32/4 հասցեից` 48 քաղաքացի: Նշված հասցեները (դրանցից յուրաքանչյուրը) ընդգրկում են տարբեր ընտանիքների պատկանող չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են նշված հասցեներում:
 
                          ՀՀ ոստիկանություն