1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է

Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «Հաղթանակների դար» հանդիսավոր միջոցառումների շրջանակում՝ քաղաքացիներին Սարդարապատի հուշահամալիր տեղափոխող ավտոբուսները շարժվելու են մայրաքաղաքի Բրազիլիայի հրապարակից՝ մայիսի 28-ին ժամը 8.30-ին։
Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքում ավտոկայանատեղերի սահմանափակ լինելու հանգամանքով պայմանավորված՝ հորդորում ենք միջոցառման վայր մեկնել գլխավորապես հասարակական տրանսպորտով, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում։
Հանդիսավոր միջոցառումը Սարդարապատի հուշահամալիրում սկսվելու է ժամը 11.00-ին։
Օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը Հանրապետության հրապարակում սկսվելու է ժամը 20.30-ին։
Քաղաքացիների տեղաշարժը կազմակերպելու եւ անվտանգությունն ապահովելու նկատառումով՝ ժամը 17.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Վազգեն Սարգսյան-Խորենացու փողոցների խաչմերուկից։
Հրավիրատոմսերով քաղաքացիների մուտքը Հանրապետության հրապարակ, կազմակերպչական նկատառումներից ելնելով, լինելու է միայն Վազգեն Սարգսյան փողոցից, մյուս քաղաքացիների մուտքը՝ Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցներից։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փորձնական նպատակով ժամանակ առ ժամանակ փակ է լինելու Հանրապետության հրապարակ մտնող Վազգեն Սարգսյան փողոցի՝ մինչեւ Խորենցու փողոցն ընկած հատվածը։