Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն` ՀՀ ոստիկանության պետի 2013թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն:
Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն:
Յուրաքանչյուր հասարակական միավորում հայտ կարող է ներկայացնել միայն մեկ լիազոր ներկայացուցչի համար:
Հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել այն ներկայացուցչի համար, ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ և (կամ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով: Հիշյալ պահանջների ապահովման համար պատասխանատու են հայտը ներկայացնող հասարակական միավորման ներկայացուցիչը և հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը:
Հայտում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղակատվությունը`
1) հասարակական միավորման անվանումը.
2) հասարակական միավորման գտնվելու վայրը.
3) հասարակական միավորման գործունեության բնույթը.
4) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները /եթե հայտը ներկայացնողը հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը չէ, ապա հայտի հետ ներկայացնում է նաև հասարակական միավորման կողմից տրված լիազորագիրը/.
5) ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն:
Սահմանված ձևի հայտերը կարող եք ներկայացնել ք. Երևան, Նալբանդյան 57 հասցեով, հեռ. 011-52-93-38, էլ. փոստ. nav@police.am, 2023 թ. հունվարի 13-ից փետրվարի 11-ը` ներառյալ, աշխատանքային օրերին` ժամը 10.00-ից 18.00-ն:
Կից ներկայացվում է հայտի օրինակելի ձևը:
Ձև
Հայաuտանի Հանրապետության
ոստիկանության պետի
2013 թվականի ապրիլի 29-ի
N9 -Ն հրամանի հավելվածի
Հայաuտանի Հանրապետության ոստիկանության պետ
պարոն ------------------------------------------------------
(անունը, ազգանունը)
ՀԱՅՏ
Խնդրում եմ ......................................................................................................................-ն ընդգրկել
(հաuարակական միավորման անվանումը)
Հայաuտանի Հանրապետության ոստիկանության տվյալների շտեմարանում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորման ներկայացուցչին ներգրավելու նպատակով:
Ներկայացնում եմ հետևյալ տեղեկությունները`
1. հաuարակական միավորման գտնվելու վայրը` …….………................................……………...
………………………………………….............…………………………………………….....…………
2. հաuարակական միավորման գործունեության բնույթը` ..……..............……….………………
…………………………………………………….............………………………………………….……
3. գործադիր մարմնի ղեկավար` …………….............……………………………………….………
(անունը, ազգանունը)
.............................................................................................................................................................................
(ծննդյան օրը, ամիսը, տարին) (անձնագրի uերիան, համարը, երբ և ու°մ կողմից է տրվել)
4. ներկայացուցիչ` ………………………....………..…….…………………….............…….….…….
(անունը, ազգանունը) (ծննդյան օրը, ամիսը, տարին)
.............................................................................................................................................................................
(անձնագրի uերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
…………………………………………………………………………………………………………………
(հեռախոuահամարները, էլեկտրոնային փոuտի հաuցեն)
Հայտնում եմ, որ ներկայացվող անձը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով չի տառապում:
Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ`
Հայտատու` …………………….……… ....... ………………………………..
(uտորագրություն) (անունը, ազգանունը)
«____» _____________ 2023թ.