ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել

31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել

Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում ծառայություն իրականացնելիս Ոստիկանության ծառայողները մի երիտասարդի մոտ զենք են նկատել: Ահազանգով մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու Երևան քաղաքի պարեկները ապօրինի զենք պահելու կասկածանքով երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Կենտրոնական բաժին: 31-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «ESEKOL MAJOR» գրառմամբ գազային ատրճանակ և պահեստատուփ՝ լիցքավորված 6 պարկուճով:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: