ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 20-ին, ժամը 14.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել են 1963 թ. ծնված Գևորգ Ե.-ին, որը օգոստոսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 291 հոդվածի /ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը/ 2-րդ մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: