Ջերմուկի և Մալաթիայի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
07.03.2023 12:15
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Ջերմուկի և Մալաթիայի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 6-ին մայրաքաղաքի Րաֆֆու փողոցում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին է տարվել 24-ամյա Երջանիկ Ս.-ն: Նա ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Երջանիկ Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: