Քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
07.07.2022 12:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 6-ին Մանանդյան փողոցից բերման է ենթարկվել 38-ամյա Խորեն Մ.-ն, որը հունիսի 29-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Նա հանձնվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: