Քրեական հետախույզներն ու պարեկները հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 10-ին, ժամը 03.30-ին, Փափազյան փողոցում հայտնաբերվել և Մաշտոցի բաժին է ներկայացվել 24-ամյա Պողոս Ս.-ն, որը հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: