Քրեական հետախույզներն ու վետերանները հետախուզվողի են հայտնաբերել
13.07.2022 10:41
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և վետերանները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 12-ին Սեբաստիայի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 27-ամյա Գևորգ Ա.-ին, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: