Մաշտոցի բաժնի ոստիկանները ծեծի մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել
 
                                            Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները մայիսի 24-ին Լենինգրադյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 31-ամյա Ռազմիկ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
 Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները մայիսի 24-ին Գրիգոր Զոհրապի փողոցից բերման են ենթարկել 26-ամյա Վարդգես Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					