Քրեական հետախույզներն ու պարեկները հետախուզվողի են հայտնաբերել
28.10.2021 10:48
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին վաշտի և Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով Էրեբունու փողոցից բերման են ենթարկել 29-ամյա Արթուր Թ.-ին, որը հուլիսի 7-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արթուր Թ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: