ՔՈԳՎ և Արաբկիրի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
30.04.2022 10:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 29-ին Մամիկոնյանց փողոցում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 26-ամյա Էրիկ Կ.-ն, որը ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: