Ոստիկաններն ուժեղացված ծառայության ընթացքում թմրանյութ են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 23-ին, ժամը 22-ի սահմաններում, վարչական տարածքում ուժեղացված ծառայություն իրակնացնելիս, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները «Հաղթանակ» զբոսայգու մոտից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Սարի թաղի 25-ամյա մի բնակչի:
Մեքենայի զննության ժամանակ բերման ենթարկված երիտասարդը «Նիսանի» սրահից քրեական հետախույզներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով լի երեք փաթեթ, հայտնելով, որ հայտնաբերվածը «մարիխուաննա» է, պատկանում է իրեն, պահել էր իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: