Հայտնաբերեցին Եղեգիսում
13.02.2015 12:06
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 12-ին, ժամը 09.10-ին, Եղեգիս գյուղից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը հունվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ և 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: