ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կապանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Կապանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հոկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Մոլդովական փողոցում հայտնաբերել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) 2-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար հետախուզվող 22-ամյա Գևորգ Ն.-ին: Նրանից վերցվել է պարտավորագիր՝ հոկտեմբերի 18-ին Սյունիքի մարզային ընդհանուր իրավասության դատարան ներկայանալու վերաբերյալ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: