ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սևանի և Գավառի ոստիկանները հետախուզվողներին հայտնաբերեցին Երևանում

Սևանի և Գավառի ոստիկանները հետախուզվողներին հայտնաբերեցին Երևանում

Ոստիկանության Սևանի և Գավառի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին, ժամը 23.00-ին, Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվել և Սևանի բաժին է տեղափոխվել 24-ամյա Դավիթ Ա.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 46-254-րդ, 254-րդ և 46-44-254-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

 Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

*     

Ոստիկանության Սևանի և Գավառի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին, ժամը 23.00-ին, Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվել և Սևանի բաժին է տեղափոխվել 29-ամյա  Արթուր Ս.-ն: Նա հետախուզվում էր  ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ և 457-րդ հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

 Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:   

 

*     

 Ոստիկանության Սևանի և Գավառի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին, ժամը 23.00-ին, Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվել և Սևանի բաժին է տեղափոխվել  24-ամյա  Արբակ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ, 46-254-րդ և 46-44-254-րդ հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

 Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: