Թալինի ոստիկանները յուրացնելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
18.02.2023 11:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 17-ին Երևան քաղաքի Սևանի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 32-ամյա Սասուն Թ.-ին, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման վերաբերյալ տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: