Տավուշի ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
22.11.2022 10:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 21-ին Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 10-րդ փողոցում հայտնաբերվել և Տավուշի բաժին է տեղափոխվել 30-ամյա Հարություն Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: