Հայտնաբերեցին թռչնաբուծական ֆաբրիկայի մոտ
23.10.2014 12:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները հոկտեմբերի 22-ին, ժամը 09.00-ին, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի թռչնաբուծական ֆաբրիկայի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը մարտի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի /գողության հանցակցելը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: