Ոստիկանները հայտնաբերեցին 21-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած 21-ամյա աղջիկը հայտնեց, որ օգոստոսի 4-ին Վայոց ձորի մարզում մի տղամարդ, օգտվելով իր անօգնական վիճակից, իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել իր հետ։ Աղջկանից հաղորդում ընդունվեց, ապա նրա հետ պատահածի մասին տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Ջերմուկի բաժին։ 
Ջերմուկի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների հետ, կարճ ժամանակում պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 49-ամյա տղամարդը հայտնաբերվեց հենց հաղորդման օրը և բերման ենթարկվեց ոստիկանության ոստիկանության Ջերմուկի բաժին։ 
Դեպքի հանգամանքները պարզվում են։ 
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					