Մալաթիայի և Բազումի բաժինների ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Վանաձորում
15.07.2023 11:57
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Բազումի և Մալաթիայի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառունմերի արդյունքում հուլիսի 14-ին Վանաձոր քաղաքի Խնձորուտի 2-րդ փողոցի հարակից գերեզմանատան մոտ հայտնաբերել և Բազումի բաժին են տեղափոխել 49-ամյա Վաչիկ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ, 508-րդ և 137.1-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: