Եղեգնաձորի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում
19.01.2023 11:28
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 19-ին, ժամը 02.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և Եղեգնաձորի բաժին են տեղափոխել 21-ամյա Արսեն Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության փորձը՝ առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: