Գորիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Հարթաշեն բնակավայրում
 
                                            Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 27-ին Հարթաշեն բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել և պրոբացիայի ծառայություն են ներկայացվել 32-ամյա Գարեգին Մ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 141-րդ (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ) և 131-րդ (Մարդուն առևանգելը) հոդվածների մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					