ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերում՝ ոստիկանության վետերանների աջակցությամբ

Մարտի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել 1982 թ. ծնված Վլադիմիր Հ.-ի կողմից խաբեությամբ Դավիթ Մ.-ի «Լեքսուս GX-460» մակնիշի ավտոմեքենային տիրանալու մասին:
Ոստիկանության վետերանների խորհրդի Արաբկիրի վետերանների և բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 5 հասցեի դիմացից Վլադիմիր Հ.-ն բերման է ենթարկվել բաժին: