1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության

Ապիլի 10-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Հին Նորքի ճանապարհին զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 209 փամփուշտ, պահունակի պայուսակ` 4 պահունակով` լիցքավորված 5.45 մմ տ/չ ինքնաձիգի 120 փամփուշտով, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի` 37, 7.62 մմ տ/չ գնդացիրի 85  փամփուշտ, որոնցից 30-ը պահունակով, «Ֆ-1» տիպի 2 նռնակ և նռնակի պայթուցիչ ու 1 պահունակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հերթապահ մասում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ  «Կարգո» համալիրի ուղեփակոցի ցանցե ցանկապատի մոտ զենք-զինամթերք է թողել:  
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` առանց գործարանային համարի և առանց խզակոթի, ինքնաձիգի 4 պահունակ, որոնցից 2-ը լիցքավորված 5.45 մմ տրամաչափի` 54  փամփուշտներով, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, 7.62 մմ տրամաչափի 50 փամփուշտ և 7.62 մմ տրամաչափի գնդացրի 1 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: