ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել են փամփուշտներ և ինքնաձիգի փամփշտակալ

Մարտի 27-ին, ժամը 12.00-ին, հրացանների պահպանման պայմանները ստուգելու նպատակով ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները այցելություն են կատարել 1960 թ. ծնված Գարեգին Ն.-ի բնակարան. տանը կից ավտոտնակի երկաթյա պահարանում, բացի վերջինիս անունով գրանցված «ՏՕԶ 63» տիպի, 16 տրամաչափի, երկփողանի որսորդական հրացանից հայտնաբերվել են տարբեր տրամաչափի` 11 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Մարտի 27-ին, ժամը 13.20-ին, որսորդական հրացանների պահման պայմանների ստուգման նպատակով, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները այցելություն են կատարել  1973 թ. ծնված Աբրահամ Ն.-ի տուն, որի ընթացքում տան ննջասենյակի հիմնապատի մեջ պատրաստված պահարանում, բացի վերջինիս անունով գրանցված «Իժ 18» տիպի որսորդական հրացանից,  հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 41 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ փամփշտակալ:
Հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: