ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել է լուսարձակող 4 հրթիռ` 5 պայթուցիչներով

Ապրիլի 29-ին, ժամը 12.30-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի փրկարարական վարչությունից  ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» ՓԲԸ աշխատակիցներից մեկը և հայտնել, որ աշխատանքներ կատարելիս Արթիկ-Գուսանագյուղ ճանապարհի 13-րդ կմ-ին` ճանապարհից 6 մետր դեպի ձախ  անմշակ տարածքում, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ՝ պայթուցիկ նյութով:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է լուսարձակող 4 հրթիռ` 5 պայթուցիչներով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: