ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Որպես անհետ կորած որոնվող 20-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Որպես անհետ կորած որոնվող 20-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Ապարանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Եղիպատրուշ գյուղի  բնակչուհի, 1996 թ. ծնված Հրանուշ Եղիազարյանը, ով սեպտեմբերի 28-ին, ժամը 00.10-ին, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 9-ի սահմաններում,  Հրանուշ Եղիազարյանը հայտնաբերվել է Երևանում և տեղափոխվել ոստիկանության Ապարանի բաժին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: