Հայտնաբերվել և կալանավորվել է
17.06.2013 11:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բալահովիտի տներից մեկից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Մանվել Մ.-ն, որը հունիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով՝ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ:
Մանվել Մ.-ն կալանավորված է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: