Հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է
01.02.2024 11:34
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 31-ին Երևան քաղաքի Չարենցի փողոցում հայտնաբերել և Սևանի բաժին են տեղափոխել 46-ամյա Զորիկ Ս.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: