ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել է մարմնական ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը

Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել ու ձերբակալվել է հուլիսի 18-ից առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը:
Հուլիսի 10-ի ժամը 21.00-ի սահմաններում մայրաքաղաքի Առաքելյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հետախուզվողը նախապես վերցրած դանակով խփել էր վեճի մասնակիցներից մեկին՝ պատճառելով որովայնի կտրած-ծակած, թափանցող, կյանքին վտանգ սպառնացող վնասվածք: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում որոշում էր կայացվել 37-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնել, սակայն նա թաքնվել էր քննությունից, ուստի վարույթն իրականացնող մարմինը նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: