ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
 
                                            Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները հունիսի 7-ին Քաջազնունու փողոցից բերման են ենթարկել 43-ամյա Գագիկ Բ.-ին, որը ապրիլի 25-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ապօրինի միգրացիայի մեղադրանքով: 
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					