Հայտնաբերվել է փաթեթներով թմրանյութ. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը
Թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Արաբկիրի քրեական հետախույզներն իրացրին նոյեմբերի 2-ին: Ժամը 14.40-ին Ազատության պողոտայում նրանք ձերբակալեցին և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխեցին 23-ամյա մի երիտասարդի: Կասկածները հաստատվեցին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ավելի քան 15 գրամ ընդհանուր քաշով ութ փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով: Մոտ չորս գրամ ընդհանուր քաշով երկու փաթեթ էլ հայտնաբերվել էր տեղանքի զննությամբ:
Երիտասարդը ներկայացվեց Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ նախաձռնվեց քրեական վարույթ: Երիտասարդը խոստովանեց, որ թմրամիջոցները ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով:
Նոյեմբերի 5-ին երիտասարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Նշանակվել է փորձաքննություն, նախաքննությամբ հանգամանքները պարվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: