ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գետում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող երիտասարդի դիակը

Գետում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող երիտասարդի դիակը

Փետրվարի 20-ին ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ Արզնու ձորի տարածքում՝ գետի մեջ, շորի նմանվող լողացող, փքված ինչ-որ իր կա, հնարավոր է՝ դիակ լինի: Նշված վայր օպերատիվ-քննչական խումբ և փրկարարներ են մեկնել: Արզնի գյուղի վարչական տարածքում՝ գետի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դիակ՝ առանց արտաքին բռնության հետքերի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 21-ամյա Ռոման Բաբայանի դիակն է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: