Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
22.09.2023 12:16
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 21-ին Ավանի 14-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 26-ամյա Ռոման Ք.-ն, որը 2019 թ. ապրիլի 23-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: