ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էջմիածնում «Օպել» փախցրած երևանցի երիտասարդը հայտնաբերվել է

26.03.2024 09:33 ԱՄՏ-ի փախցնել

Մարտի 23-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում գտնվող տաքսի ծառայության դիմացից նստել է իր «Օպելը» և փախցրել այն: Հայտնել էր նաև, որ ինքը հետապնդել էր, սակայն որոշ ժամանակ անց մեքենան կորել էր տեսադաշտից:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել էր Երևանի բնակիչ 33-ամյա երիտասարդը:
Հետագա միջոցառումների արդյունքում երիտասարդը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և, հափշտակված «Օպելով» հանդերձ, տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
«Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: