Հայտնաբերվեց «Վերնիսաժ» տոնավաճառում
27.07.2015 13:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հուլիսի 25-ին, ժամը 13.15-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Վահե Բ.-ին, ով հուլիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: