Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
17.12.2022 10:56
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, դեկտեմբերի 16-ին, ժամը 04.10-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերել և Չարենցավանի բաժին են տեղափոխել 34-ամյա Խորեն Ռ.-ին, որը մարտի 11-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: