Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մխչյան գյուղում
 
                                            Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հոկտեմբերի 15-ին Մխչյան գյուղում հայտնաբերել և ձերբակալել են 31-ամյա Արտակ Ն.-ին, որը հուլիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					