Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում
 
                                            Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 21-ին Վանաձորի Մյասնիկյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 29-ամյա Նիկոլայ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					