ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեց և կալանավորվեց

16.12.2013 16:28 Գողություն
Օգոստոսի 20-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել 1970 թ. ծնված Ռոբերտ Մ.-ի կողմից դեռևս չգործող հագուստի խանութից տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, օծանելիքներ և այլ իրեր գողանալու մասին: 
Դեկտեմբերի 15-ին փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ռոբերտ Մ.-ն 2011 թ. աշնանը, պատշգամբի պատուհանը հարմարեցված գործիքով բացելով, ապօրինի մուտք է գործել մի չբնակեցված բնակարան և գողացել  ջեռուցման կաթսա և մարտկոցներ` պատճառելով մոտ 481.000 դրամի նյութական վնաս:
 
***
Դեկտեմբերի 15-ին  նույն քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ռոբերտ Մ.-ն 2011 թ. ամռանը, պատշգամբի պատուհանը հարմարեցված գործիքով բացելով, ապօրինի մտել է մեկ այլ չբնակեցված բնակարան և գողացել ջեռուցման կաթսա, չորանոց և մարտկոցներ` պատճառելով մոտ 464.500 դրամի նյութական վնաս:
 
***
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ռոբերտ Մ.-ն 2012 թ. ամռանը, պատշգամբի պատուհանը հարմարեցված գործիքով բացելով, ապօրինի մտել է ևս մեկ չբնակեցված բնակարան և գողացել   ջեռուցման կաթսա, չորանոց և մարտկոցներ` պատճառելով մոտ 475.000 դրամի նյութական վնաս:
Ռոբերտ Մ.-ն կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: