Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց
05.09.2023 12:10
Հետախուզվողի հայտնաբերում

Սեպտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Արցախի փողոցում ձերբակալել և բաժին են ներկայացրել 1996 թ. ծնված Վաչագան Գ.-ին: Օգոստոսի 16-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: