Հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում
09.02.2018 15:16
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 8-ին, ժամը 9.20-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Սայաթ Ս.-ն, որը հունվարի 11-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: