Հայտնաբերվեց Քասախում
11.11.2017 12:24
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 15.55-ին, Քասախ գյուղի Վ.Սարգսյան փողոցի թիվ 7 շենքի բակից բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Էդգար Հ.-ն, որը նոյեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: