Հայտնաբերվեց Վանաձորի Աղաբաբյան փողոցում
Ոստիկանության Բազումի բաժնի և ՔՈԳՎ, ԹԱՇԴՊՎ և ՈԼՄՎ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 11-ին, ժամը 11.32-ին, Վանաձորի Աղաբաբյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել սեպտեմբերի 8-ից ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով որպես պատժի կրումից խուսափող հետախուզվող, 1984 թ. ծնված Կարեն Ղ.-ն:
Նա ներկայացվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմին:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: