Հայտնաբերվեց Ազատության պողոտայում
30.09.2023 12:26
Հետախուզվողի հայտնաբերում
Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 29-ին, ժամը 14.05-ին, Ազատության պողոտայում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 1959 թ. ծնված Գրիգոր Ա․-ն, որը սեպտեմբերի 22-ից հետախուզվում էր քրեական օրենսգտրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա տեղափոխվել է քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: